211652_close_icon
views-count43886 դիտում article-date 20:34 28-04-2022

Ավտովթար Տավուշի մարզում. ՌԴ 66-ամյա քաղաքացին Hyundai -ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 28-ին, ավտովթար է տղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 05:20–ի սահմաններում ՌԴ քաղաքացի, 66-ամյա Նժդեհ Ս.-ն իր վարած Hyundai մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենայով Ազատամուտ-Նոյեմբերյան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել բնակչի տան տարածքում և բախվել ծառին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Նժդեհ Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն;

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Աղասարյանը, ում կողմից փաստի առթից  նյութեր են նախապատրաստվում:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր