211652_close_icon
views-count14461 դիտում article-date 23:20 25-04-2022

«Հավատացած եմ, որ մի քանի օր հետո ամեն ինչ կվերջացնենք». Սերոբ Գասպարյան. aravot.am. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն 9 օր «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Սերոբ Գասպարյանը, որը նաեւ «Սեւ հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ նախագահն է, Ազատության հրապարակում է:

Այսօր Սերոբ Գասպարյանը Aravot.am-ին ասաց. «9 օր առաջ ես «Սեւ հովազի» մի քանի տղաների հետ եկա Ազատության հրապարակ, որտեղ մեզ միացավ Պավլիկ Մանուկյանը: Այդ ժամանակ այս հրապարակում ոչ ոք չկար: Այդ օրը ես խոսեցի ու ասացի. ես կլինեմ այն կաթողիկոսը, որը 1918 թվականին զանգերը հնչեցրեց եւ ես դուրս եմ եկել զանգեր հնչեցնելու: Այսօր ուրախ եմ, որ արդեն բազմաթիվ մարդիկ կան հրապարակում: Հավատացած եմ, որ մի քանի օր հետո ամեն ինչ կվերջացնենք: Ես դեռ կոչ չեմ արել: Շատ կողմնակիցներ կան, որ գալիս, հարցնում են ու սպասում են իմ կոչին: 9 օր է, շփվում եմ ժողովրդի հետ՝ հասկանալու ժողովրդի մտադրությունը, թե ժողովուրդը ինչ է մտածում, ում է սիրում, ում չի սիրում:

Փառք աստծո, ինչ մտածում էի, կատարվում է: Ուժեր կան, որոնք ժողովրդին տարբեր որակումներ են տալիս: Ես դա չեմ ընդունում:

Մանրամասներն՝ այստեղ

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+

Նմանատիպ նյութեր