211652_close_icon
views-count10675 դիտում article-date 18:26 21-04-2022

«Այսօր մտել են իմ տղաների տունը՝ խուզարկության, Նիկո՛լ, եթե վախենում ես, արի վախդ կբռնեմ». Սերոբ Գասպարյան. aravot.am

 44-օրյա պատերազմում զոհված հերոս Ռուստամ Գասպարյանի հրամանատարությամբ գործող «Սեւ հովազ» ջոկատի անդամները, այդ թվում՝ «Սեւ հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ նախագահ, Արցախյան ազատագրական պայքարի մասնակից Սերոբ Գասպարյանն ու նրա աջակիցներն արդեն քանի օր է՝ Ազատության հրապարակում ցույց են անում:

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Սերոբ Գասպարյանը հայտարարեց, որ իշխանությունները հետապնդումների շարք են սկսել իրենց դեմ ու ոստիկաններին ուղարկում են իրենց տներ՝ խուզարկությունների. «Մենք կանխատեսում էինք, որ կլինեն քաղաքական հետապնդումներ:

Խոսքս ուղղում եմ այսօրվա վարչապետի աթոռը զբաղեցնողին, որն արդեն հրահանգ ստացած Ալիեւից թե գորշ գայլերից, որոնք սարսափած «Սեւ հովազից» ու այս դրոշից՝ քաղաքական հետապնդումներ են անում: Այսօր մտել են իմ տղաների տունը՝ խուզարկության:

Նիկո՛լ, եթե վախենում ես, արի վախդ կբռնեմ, կաղոթեմ քո համար:

Մանրամասներն՝ այստեղ
 

Նմանատիպ նյութեր