211652_close_icon

Մասնակցելով ջահերով երթին՝ մենք արտահայտում ենք նախ մեր արդարացի համազգային պահանջը՝ ճանաչելու և դատապարտելու Հայոց ցեղասպանությունը. «5165» շարժում

views-count1747 դիտում article-date 14:56 24-04-2022
Հայոց Մեծ Եղեռնի 107-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 23-ին անցկացվեց ավանդական ջահերով երթը։ Հանրապետության հրապարակից մեկնարկած երթին մասնակցեցին նաև համախմբման անդամները։

Երթի մասնակիցները տարել են Հայաստանի եւ Արցախի դրոշները, նաեւ այն երկրների դրոշները, որոնք ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը։ Այս տարվա ջահերով երթի կարգախոսն էր՝ «Զարթիր, Լաո»։

 Մասնակցելով ջահերով երթին՝ մենք արտահայտում ենք նախ մեր արդարացի համազգային պահանջը՝ ճանաչելու և դատապարտելու Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև կարևորում ենք այդ հարցը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգում մնալու անհրաժեշտությունը։

5165 շարժում

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր