211652_close_icon
views-count2583 դիտում article-date 22:31 22-04-2015

Վաղը ժամը 22:00-ին ուղիղ հեռարձակմամբ Հանրապետության հրապարակից կմեկնարկի ավանդույթ դարձած ջահերով երթը

Ապրիլի 23-ին Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում անցկացվելու է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումի փակման արարողությունը, որն ուղիղ եթեր կհեռարձակվի 13:00-13:30-ին: Նույն օրը՝ ապրիլի 23-ին՝ ժամը 17:00-19:40-ը, ուղիղ եթեր կհեռարձակվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում բաց խորանի մոտ տեղի ունեցող Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը: Ապրիլի 24-ին 10:00-12:30-ը ուղիղ եթեր կհեռարձակվի Ծիծեռանակաբերդի հուշահամալիրում տեղի ունեցող հանդիսավոր նիստը, նույն օրը 20:15-22:15-ը Հանրապետության հրապարակում տեղի կունենա Համաշխարհային սիմֆոնիկ նվագախմբի համերգը , իսկ ժամը 22:00-24:30 ուղիղ հեռարձակմամբ Հանրապետության հրապարակից կմեկնարկի ավանդույթ դարձած ջահերով երթը:

Նմանատիպ նյութեր