ՌԴ-ում կոմունիկացիաների բացման սկզբունքների հարցում կարևոր պայմանավորվածություններ ենք ձեռք բերել. Փաշինյան
Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ջերմ ընդունելության համար եւ արձանագրել իմ ՌԴ պաշտոնական այցի արդյունավետ լինելը: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հանդիպումների ընթացքում քննարկվեցին երկկողմ օրակարգի ամենաառանցքային հարցերը, ինչն արտահայտված է ՀՀ վարչապետի ու ՌԴ նախագահի համատեղ հայտարարության մեջ: Բնականաբար, առանձնակի ուշադրության արժանացրինք տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը վերաբերող հարցերը: Կարեւոր պայմանավորվածություններ ձեռք բերեցինք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման սկզբունքների հարցում՝ արձանագրելով ՀՀ-ի եւ ՌԴ-ի մոտեցումների նույնականությունը:
Տվյալ հարցում կարող ենք արձանագրել մեր բոլոր միջազգային գործընկերների ընդհանրությունը եւ այս ֆոնին ուզում եմ վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ օր առաջ մեկնարկել Արեւելքը Արեւմուտքին կապող երկաթգծի եւ ավտոճանապարհների շինարարությունը ՀՀ տարածքով:
Հույս ունեմ՝ այս հարցով զբաղվող եռակողմ աշխատանքային խումբը ՌԴ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների նախագահությամբ առաջիկայում կկարողանա պրոցեսը մեկնարկելու համար փաստաթղթեր մշակել եւ համաձայնեցնել»,- ասաց վարչապետը: