211652_close_icon
views-count1808 դիտում article-date 15:59 21-04-2022

Ստեփանակերտում ապրիլի 23-ին կկազմակերպվի ջահերով երթ

Ստեփանակերտում ապրիլի 23-ին կկազմակերպվի ջահերով երթ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը:

Հայտարարությունում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ,
Ս.թ. ապրիլի 23-ին ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ տեղի կունենա «Զարթնի՛ր, լաո՛…» կարգախոսով ավանդական ջահերով երթ, որը կմեկնարկվի Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից ժամը 19:00-ին:

Մեր թշնամիների ծրագրում 1915թ-ից առ այսօր ոչինչ չի փոխվել։ Այսօր էլ Արցախի նկատմամբ կիրառվում է նույն ցեղասպան քաղաքականությունը։

Ուստի այդ քաղաքականությանը ո՛չ ասելը, ապրելու մեր ցանկությունը բոլորին լսելի դարձնելը, համազգային դիմադրողականության բարձրացումը դառնում է յուրաքանչյուր արցախցու պարտքը, այդ իսկ պատճառով կարևոր է ջահերթին հենց քո՛ մասնակցությունը:

Մասնակցի՛ր Ջահերով երթին:

Ապացուցի՛ր, որ չես հանձնվում:

Ցո՛ւյց տուր, որ Արցախն ապրում է և ապրելու է:

Այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է աշխարհին ցույց տալ մեր միասնությունը, ուստի խնդրում ենք անպայման մասնակցել Ջահերով երթին:

Արցախի ճակատագիրը քո՛ ձեքում է»:

Նմանատիպ նյութեր