28877 դիտում
10:57 19-04-2022
Արցախյան 3 պատերազմներին մասնակցած հերոս տղերքը հավաքվել էին Նորաբաց գյուղի եկեղեցու բակում ու կրկնում էին լեգենդ Մոնթեի խոսքը․ «Եթե կորցնենք Արցախը, կշրջենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ապրիլի 17-ին Սուրբ Զատկի տոնին Արարատի մարզի Նորաբաց գյուղի եկեղեցու բակում էին հավաքվել Արցախյան 1-ին, Ապրիլիյան քառօրյա և Արցախյան 44-օրյա պատերազմների մասնակիցները։
Ներկա էին նաև նշված պատերազմներին մասնակցած, լեգենդ դարձած հերոսների ծնողներ։
Ներկաները նախ 1 րոպե լռությամբ հարգեցին 3 պատերազմներում զոհված հերոսների հիշատակը, ապա հանդես եկան ելույթներով։
Բոլորը նշում էին Արցախի և Հայաստանի ազգային հերոս, լեգենդար Մոնթեի խոսքը՝ «եթե կորցնենք Արցախը, կշրջենք Հայաստանի պատմության վերջին էջը»։ Ու ասում էին՝ «ամեն վայրկյան մենք պատրաստ ենք մեր եզդի ընկերների հետ նորից գնալ Արցախ, պաշտպանել մեր հող հայրենին»։ Իսկ Արցախի պաշտպանության համար բազմաթիվ եզդի հերոսներ են նահատակվել ու դարձել լեգենդ։
Ի պատիվ հայ և եզդի բարեկամության՝ կենդանի կատարմամբ երգեր հնչեցին։
Իսկ մինչ այդ էլ ելույթներով հանդես եկան «Խաչակիրներ» ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը, Սիգար Ալոյանի անվան ջոկատի հրամանատար Փիր Օզմանը, «Նեմիսիս» ջոկատի հրամանատար Արմեն Սիմոնյանը, ովքեր հավաքի վերջում կրկնեցին նույն խոսքերը, որ հանուն Արցախի ու Հայաստանի սահմանների անձռենմխելիության, քաղաքական գործիչների մեղքով հանձնված Արցախի զգալի հատվածները հետ վերցնելու համար ցանկացած պահի կուղևորվեն Արցախ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 222+
222+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
13463 դիտում
21:45 03-04-2016
«Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»․ Մոնթե Մելքոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
5796 դիտում
18:50 10-04-2016
«Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը...»․ Մոնթե Մելքոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2053 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)