«Եթե նույնիսկ անցնեմ մահվան ստվերիների միջով չեմ վախենա չարից, քանզի, դու՛, Տե՛ր,ինձ հետ ես», թող Սաղմոս 22–ը ձեզ միշտ ուղեկից լինի․ Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ես ցանկանում եմ 2022 թվականի Սուրբ Զատիկը շնորհավորել 22–րդ Սաղմոսով, ցանկանալով, որ այն ձենզից յուրաքանչյուրին ուղեկցի ձեր ողջ կյանքի ընթացքում և մեր երկիրը հավիտյան։ Այսպես է շնորհավորել Սուրբ Զատիկը Նիկոլ Փաշինյանը։
«Սաղմոս 22.Տերն իմ հովիվն է և ինձ ոչինչ չի պակասի, դալար վայրերում նա ինձ բնակեցրեց և հանդարտ ջրերի մոտ ինձ սնուցեց։ Նա կենդանացրեց ինձ` հանուն իր անվան առաջնորդեց ինձ արդարության ճանապարհներով։ Եթե նույնիսկ անցնեմ մահվան ստվերիների միջով չեմ վախենա չարից, քանզի, դու, Տե՛ր,ինձ հետ ես, քո ցուպն ու գավազանը կմխիթարեն ինձ։ Իմ առջև սեղան պատրաստեցիր հալածիչներիս աչքերի դիմաց, գլուխս յուղով օծեցիր և քո բաժակն արբեցրեց ինձ անխառն գինու պես։ Ողորմությունը քո, Տե՛ր, պիտի հետևի ինձ կյանքիս բոլոր օրերին, երկար օրեր ես Տիրոջ տանը պիտի բնակվեմ։ Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի»,-մեջբերել է Փաշինյանը։