Բագրատաշենի միջնակարգ դպրոցում նշվեց Սուրբ Զատիկը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Տավուշի մարզի Բագրատաշենի միջնակարգ դպրոցում օրվա խորհուրդը ազգային էր: Դպրոցի աշակերտներից կազմված երկու թիմերը՝ «Առաքյալները» և «Զեյթունը», իրար հետ մրցակցության ելան ազգային երգ ու պարով, հեղինակային կատարումներով, հին հայկական ավանդական խաղերով և փոքրիկ բեմականացումներով:
Դպրոցի ուսուցիչներից կազմված ժյուրին ու ներկաները համտեսեցին երեխաների կողմից պատրաստված մեր հայկական ավանդական անուշեղենը և կերակուրները:
Համառ պայքարում հաղթողի կոչմանն արժանացավ «Զեյթուն» թիմը, իսկ դպրոցի տնօրեն Զարուհի Անտոնյանը կարևորեց միջոցառման անհրաժեշտությունը և որոշվեց այն դարձնել ավանդական:
Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի