Բետոն արտադրող «ՄԼ Մայնինգ»-ը ազատվեց մաքսատուրքից. ներդրումների ծավալը կկազմի 8 մլրդ դրամ
Կառավարությունն այսօրվա նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատելու արտոնություն կիրառեց «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի նկատմամբ:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ընկերության կողմից ներմուծվող սարքավորումները նախատեսվում է օգտագործել բետոնի արտադրության, ոչ մետաղական հանքավայրերի շահագործման համար։ Բետոնի իրացման շղթան առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով ընկերությունը նախատեսում է կատարելագործել և հզորացնել տրանսպորտային պարկը բետոնախառնիչներով և բետոնամղիչներով։
Միաժամանակ, պայմանավորված գործող և դեռևս նախագծային փուլում գտնվող հանքավայրերի շահագործմամբ, Ընկերությունը նախատեսում է ձեռքբերել էքսկավատորներ և բուլդոզերներ:
Ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին։ Արդեն իսկ իրականացվել է 10 մլրդ դրամի ներդրում։ Առաջիկա 3 տարիների ընթացքում ներդրումների ծավալը կկազմի 8 մլրդ դրամ, որից հիմնական միջոցների ձեռքբերմանհամար՝շուրջ6 մլրդ դրամ և 2 մլրդ դրամ՝շրջանառու միջոցների ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում 3 տարիների ընթացքում ստեղծել 80 նոր աշխատատեղ` մինչև 396,000 դրամ միջին աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 8 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 486 մլն դրամ: