211652_close_icon
views-count1923 դիտում article-date 20:35 14-04-2022

Արցախի բռնակցումն Ադրբեջանին կբերի Արցախի ոչնչացման, նման քննարկումն անընդունելի է․ Արցախի ԱԺ նախագահ

Tert.am-ը գրում է. Արցախը երբեք չի եղել ու չի լինելու Ադրբեջանի կազմում, և դրա շուրջ ցանկացած քննարկում մեզ համար անընդունելի է։ Այս մասին ԱՀ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում հայտարարել է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։

«Դա կարմիր գիծն է, որը որևէ մեկն իրավունք չունի խախտել։ Արցախի բռնակցումն Ադրբեջանին կբերի Արցախի ոչնչացման և կհանդիսանա աշխարհաքաղաքական, պատմական և բարոյական ողբերգություն հայոց պետականության և հայ ժողովրդի համար։ Արցախի ժողովուրդը հաստատակամ է և չի շեղվելու իր ընտրած ուղուց։ Մենք չափազանց թանկ գին ենք վճարել մեր ազատության և անկախության համար։ Եվ մեր պատմությունն անարժան ձևով փակելու բարոյական իրավունք չունեք»,- ասաց նա, ինչից հետո ԱՀ խորհրդարանի պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախի պաշտպանության համար զոհվածների հիշատակը։

Նմանատիպ նյութեր