211652_close_icon
views-count2148 դիտում article-date 14:25 12-04-2022

ՊՆ-ն հայտարարություն է տարածել զինծառայողներին պետական աջակցությամբ բնակարաններ տրամադրելու կարգի վերաբերյալ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել: Պաշտպանության գերատեսչության հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Ի գիտություն ՀՀ ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման պետական աջակցության նպատակային ծրագրի շահառուների.

2022 թվականի համար նախատեսված ծրագրի շրջանակներում ապրիլի 15-ին, ժամը 10:00-ից, ՊՆ կենտրոնական հավաքակայանում անցկացվելու է վիճակահանություն։ Ծրագրի շահառուներին անհրաժեշտ է ՊՆ կենտրոնական հավաքակայան ներկայանալ մեկ ժամ շուտ՝ ժամը 09:00-ին, անձը հաստատող փաստաթղթով։

Զինծառայողի մասնակցության անհնարինության դեպքում վիճակահանությանը կարող է մասնակցել նրա կողմից լիազորված անձը` լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով։

Վիճակահանությանը չեն մասնակցում բնակարանային պայմանների բարելավման հերթացուցակում ընդգրկված զինծառայողները»:

Նմանատիպ նյութեր