211652_close_icon

Սպասվում է քամու ուժգնացում. հնարավոր է՝ կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ

views-count8278 դիտում article-date 14:07 11-04-2022
Հանրապետության առանձին շրջաններում, հատկապես՝ Գեղարքունիքում, Վայոց ձորում և Սյունիքում, ապրիլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 30-35մ/վ արագությամբ:

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ ուժեղ քամու  հետևանքով, հնարավոր է՝ կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ: Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում պահպանել անվտանգության կանոնները ուժեղ քամիների դեպքում:

Նմանատիպ նյութեր