46561 դիտում
19:28 09-04-2022
Խոշոր ավտովթար Վայոց ձորի մարզում. բախվել են Nissan Tiida-ն ու ՎԱԶ-21010-ը. Nissan-ը կողաշրջվել է, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ ապրիլի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում:
Ժամը 17:40-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 104.9 կմ հատվածում, բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ, 60-ամյա Հայկ Ս.-ի վարած ՎԱԶ-21010 մակնիշի և Երևանի բնակիչ, 25-ամյա Համլետ Խ.-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Nissan-ի ուղևոր, Երևանի բնակիչ` 33-ամյա Արման Հ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Եղեգնաձորի թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են Nissan-ը, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը:
Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Համբարձումյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Nissan-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+