211652_close_icon
views-count1919 դիտում article-date 16:01 09-04-2022

Ուկրաինան ակնկալում է, որ հունիսին ԵՄ անդամի կարգավիճակ կստանա

Ուկրաինան ակնկալում է, որ հունիսին Եվրամիության անդամակցման թեկնածուի կարգավիճակ կստանա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի վարչապետի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով տեղակալ Օլգա Ստեֆանիշինան: Տեղեկացնում է ՈւՆԻԱՆ։

Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին Կիև կատարած այցի ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին փոխանցել է հարցաշար, որի լրացումը անհրաժեշտ քայլ է պետությանը ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ տալու համար: Ֆոն դեր Լեյենը խոստացել է, որ Ուկրաինայի անդամակցման գործընթացը շատ ավելի կարճ կտևի, քան այլ թեկնածուների դեպքում է լինում:

Նմանատիպ նյութեր