211652_close_icon
views-count39583 դիտում article-date 22:46 08-04-2022

Արտակարգ իրավիճակ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում. ահազանգ է ստացվել, որ վայրէջք կատարած ինքնաթիռում պայթուցիկ սարք է տեղադրված. ժամանել են փրկարարներ, սակրավորներ, կինոլոգներ և պարեկներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏՍԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ հերթական ահազանգն է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 և ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում քիչ առաջ «Red Wings» ավիաընկերության կողմից Մոսկվա-Երևան իրականացված թռիչքը սպասարկող ինքնաթիռում, որն արդեն վայրէջք է կատարել, պայթուցիկ սարք է տեղադրված։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն արդեն ժամանել են ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատներից, սակրավորներից:

Տեղում են նաև «Զվարթնոց»  օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի ծառայողները, ինչպես նաև ոստիկանության կինոլոգները:

ԱԻՆ-ի սակրավորները պատրաստվում են տարածքը զննել, իսկ ուղևորները անվտանգ դուրս են եկել, ուղեբեռները ստացել են, ինքնաթիռն էլ տեղափոխվել է անվտանգ տարածք, որպեսզի զննվի:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի ծառայողները, ովքեր սահմանազատել են տարածքը՝ մինչև համապատասխան գերատեսչությունների ծառայողները կատարեն իրենց աշխատանքը:

Ոստիկանությունը պարզում է ահազանգողի ինքնությունը:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Գևորգ Ղազարյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր