Ուկրաինան կազգայնացնի երկրում ամբողջ ռուսական բիզնեսը. օրենքն ընդունվել է
Ուկրաինան ծրագրում է ազգայնացնել երկրում գտնվող ռուսական ամբողջ ունեցվածքը՝ մասնակիորեն փոխհատուցելու ռուսական ներխուժումից կրած կորուստները։ Այդ մասին հեռուստամարաթոնի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։
Նա ասել է, որ արդեն իսկ ընդունվել է համապատասխան օրենք։
«Ուկրաինայում կան մի շարք բիզնեսներ, որոնք պատկանում են Ռուսաստանին: Իհարկե, ազգայնացման մասին օրենսդրություն է ընդունվել: Մենք սկսել ենք գործընթացները՝ այդ եկամուտների հաշվին փոխհատուցելու այն վնասները, որոնք Ռուսաստանի Դաշնությունը մեզ հասցնում է»,- ասել է երկրի վարչապետը:
Բացի այդ, Ուկրաինան ակնկալում է միջոցներ ստանալ արտասահմանում սառեցված ռուսական ակտիվներից։