211652_close_icon
views-count1970 դիտում article-date 20:08 06-04-2022

Միրզոյանն ու Լավրովը կքննարկեն եռակողմ համաձայնությունների կյանքի կոչման ընթացքը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 8-ին Մոսկվայում բանակցություններ կունենա Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, ով աշխատանքային այցով լինելու է այդ երկրում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ապրիլի 8-ին Մոսկվայում ծրագրված են Ռուսաստանի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները»,- հայտնել է Զախարովան:

Նա նշել է, որ արտգործնախարարները ծրագրում են մանրամասն քննարկել բոլոր ոլորտներում երկկողմ համագործակցության ամրապնդման, ինչպես նաև ընդհանուր ինտեգրացիոն միություններում՝ ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում փոխգործակցության խորացմանն ուղղված հետագա քայլերը:

«Բացի այդ, պարտադիր կերպով մտքեր են փոխանակվելու Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի ու նոյեմբերի 26-ի համաձայնությունների կյանքի կոչման ընթացքի վերաբերյալ: Ակնկալում ենք, որ Մոսկվայում առաջիկա բանակցությունները կնպաստեն Երևանի հետ դաշնակցային փոխգործակցության խորացմանը, Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության առաջխաղացմանը»,- հայտարարել է Զախարովան:

Նմանատիպ նյութեր