211652_close_icon
views-count42921 դիտում article-date 21:07 05-04-2022

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Toyota Camry-ն, Opel-ն ու 06-ը. կան վիրավորներ. 06-ը վերածվել է մետաղյա ջարդոնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12:45-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 14.5-րդ կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչ, 58-ամյա Պարույր Ա.-ի վարած ВАЗ 2106 մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչներ, 25-ամյա Աննա Ղ.-ի վարած Toyota Camry մակնիշի և 28-ամյա Արթուր Հ.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Պարույր Ա.-ն և նրա ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ, 22-ամյա Արմեն Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար  Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Յուրա Գաբրիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+

Նմանատիպ նյութեր