211652_close_icon
views-count53433 դիտում article-date 10:10 03-04-2022

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. բախվել են Toyota Camry-ն ու Range Rover-ը. վերջինս էլ բախվել է գազակարգավորիչին, սկսվել է գազի արտահոսք. ժամանել են մեծ թվով հրշեջ-փրկարարներ ու ճանապարհային ոստիկաններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 00:05-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի վերջնամասում բախվել են 2 ավտոմեքենա, որոնցից մեկն էլ բախվել է գազակարգավորիչին, ինչի պատճառով գազի արտահոսք  է սկսվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Արմավիրի թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրաանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Պարզվել է, որ բախվել են Հովհաննես Ալոյանի վարած Toyota Camry և Հայկ Գևորգյանի վարած Range Rover  մակնիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով Range Rover-ը բախվել է գազակարգավորիչին, վնասել այն, ինչից գազի արտահոսք  է սկսել:

Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը, տեղում իրականացրել հերթապահություն, մինչև  ժամանել են «Գազպրոմ Արմենիա» ընկերության Արմավիրի  մարզի պատասխանատուները:

Վթարի փաստով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ  Նարեկ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Վթարի հետևանքով էլ, բարեբախտաբար, տուժածներ չկան:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+

Նմանատիպ նյութեր