Փաշինյանը այցելել է «Եռաբլուր» մեծաթիվ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ․ NEWS.am
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսօր՝ ապրիլի 2-ին, ապրիլյան պատերազմի 6-րդ տարելիցին, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Գրում է NEWS.am-ը։
Վարչապետը «Եռաբլուր» էր այցելել մեծ թվով անվտանագության աշխատակիցների ուղեկցությամբ: Նրա «Եռաբլուր» պանթեոնում գտնվելու ընթացքում աշխատակիցները սահմանափակել էին մուտքը դեպի «Եռաբլուր»-ի տարածքը, անգամ իրենց հարազատների շիրիմներին այցելողների համար:
Վաևրչապետի այցի ընթացքում մեծ թվով ոստիկանական ուժեր էին բերվել «Եռաբլուր»-ի տարածք, որոնց համակարգում էր Երեւանի փոխոստիկանապետը:
Մինչ վարչապետը Եռաբլուրում էր, զոհերից մեկի հարազատը ծաղիկներով ստիպված էր եղել կանգնել մուտքի մոտ եւ սպասել այնքան, մինչեւ որ նա կհեռանար:
Հիշեցնենք, որ ուղիղ 5 տարի առաջ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսեց լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառելով իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: Ապրիլի 2-5-ը մարտեր ընթացան շփման գծի ողջ երկայնքով, առավել թեժ մարտեր ընթացան ռազմաճակատի վերածված առաջնագծի հարավային (Հադրութ) եւ հյուսիսարեւելյան (Մարտակերտ) ուղղություններով։
Վերջնական տվյալներով` հայկական կողմից ռազմական գործողությունների հետեւանքով զոհվել է 110 եւ վիրավորվել 121 զինծառայող եւ կամավորական:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։