211652_close_icon
views-count1905 դիտում article-date 21:14 01-04-2022

Բռնցքամարտիկները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը

Վաստակավոր մարզիչ Վազգեն Բադալյանի ղեկավարությամբ  Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը  մարտի 26 –ից  <<  խարիսխ է ձգել  >> մայրաքաղաքի Օլիմպավանում: 

Ուսումնամարզական հավաքին մասնակցող 26 տղաները հանդիսանում են մեր ազգային թիմի  հերթափոխը:  Ուստի  որքան բարձր լինի նրանց  կարգը, այնքան հուսալի կլինի մարզաձևի վաղվա օրը:  Սա Վազգեն Բադալյանի կարգախոսն է:  Նա զրույցի ժամանակ նաև ասաց, որ ընթացիկ  հավաքը  թիմի համար վերջինն  է ՝  Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում  ապրիլի  13 –ին մեկնարկող  Եվրոպայի առաջնության համար:  Պետք է առավելագույնի հասցնենք    տղաների ընդհանուր պատրաստականությունը:

-Դուք ճանաչված մասնագետ եք: Մեր բռնցքամարտում  պատրաստել եք մի քանի սերունդ: Հիշենք Ձեր անվանի սաներից  միջազգային  մակարդակի վարպետներ Բաբկեն Սահրադյանին, Սուրեն Օհանյանին, Հայկ Պոստոլակյանին, Լեռնիկ Պապյանին,   Վախթանգ / Վիկ /  Դարչինյանին  . . .  ՁԵր գլխավորած այսօրվա թիմում  նշած անուններին արժանի փոխարինող տղաներ կան , - հարցրինք Վ. Բադալյանին:

-Փառք աստծո ,  ունենք,  և դրա համար պետք է շնորհակալ  լինել տեղերում աշխատող  իմ գործընկերներին , -  պատասխանեց մեր զրուցակիցը:  - Այսօր անուններ չտամ, բայց ասեմ , որ մի քանի քաշային կարգերում,  օրինակ, 57 կգ,  60 կգ,  63 կգ և էլի մի քանիսում, մեկի փոխարեն  2 – 3 գրեթե հավասարազոր  ուժերի տեր մարզիկներ  ունենք: Նրանց  սպորտային  ապագան մեր ՝  մարզիչներիս ձեռքերում է: Ասել կուզեմ , որ բոլորս պետք է բռունցքվենք, բարձունքների հասցնենք    մեր հետ հույսեր կապած տղաներին . . .

Հ. Գ.  Թիմը Օլիմպավանի հավաքից հետո,  ապրիլի 11 –ի լուսադեմին, կմեկնի Բուլղարիա:  Ցանկանում ենք , որ  մեր երիտասարդականը կարողանա կրկնել  և,  ինչու չէ,  նաև գերազանցել  Մոնտենեգրոյում  նախորդ մրցաշրջանում կայացած  Եվրոպայի երիտասարդական առաջնության արդյունքը: Այնտեղ , դարձյալ   վանաձորցի փորձառու  մասնագետի ղեկավարությամբ,  հայաստանցի չորս բռնցքամարտիկներ հասան եզրափակիչ  և  մեր  հավաքականը հայրենիք վերադարձավ  երկու ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ նվաճած

Նմանատիպ նյութեր