211652_close_icon
views-count46714 դիտում article-date 21:28 27-03-2022

Երևանում բախվել են Ազգային Ժողովի պատգամավորի Porsche Panamera-ն ու Mercedes-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ մարտի 27-ին, Երևանում վթարի է ենթարկվել Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար, Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Միքայել Թումասյանը:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ ժամը 16:00-ից 16:30-ն ընկած ժամանակահատվածում, Դավիթաշենի կամրջից դեպի Արաբկիր վարչական շրջան՝ Վաղարշյան փողոցում, բախվել են Մ. Թումասյանի վարած Porsche Panamera մակնիշի 01 MT 110 համարանիշի և դեռևս անձը չպարզած Mercedes մակնիշի 09 OU 076 համարանիշի ավտոմեքենաները:
 
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
 
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:
 
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի ինքնությունը:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով, վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը:
 
Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր