2443 դիտում
21:18 26-03-2022
ՊՆ-ում ռազմական կցորդներին ներկայացրեն են իրադրությունն Արցախում. բանակցությունները արդյունք չեն տալիս
Մարտի 26-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին: Տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հանդիպման ընթացքում ներկայացվել է օպերատիվ տեղեկատվություն մարտի 24-ից Արցախի արևելյան ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ կողմից իրականացված սադրանքի վերաբերյալ: Շեշտվել է, որ հակառակորդի այդ գործելաոճը 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կոպտագույն խախտում է, որի հետագա զարգացումները կարող են լրջորեն ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում:
Ընդգծվել է, որ Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները` ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ միջոցները հակառակորդին հակազդելու ուղղությամբ:
Նշվել է նաև, որ, չնայած Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների կողմից գործադրվող ջանքերին, իրավիճակի կայունացման ուղղությամբ տարվող բանակցությունները մինչ այժմ արդյունքի չեն հանգեցրել:

Նմանատիպ նյութեր
1924 դիտում
08:47 05-02-2016
Գազի գինը նվազեցնելու վերաբերյալ ՌԴ-ի հետ վարվող բանակցությունները ցանկալի արդյունք չեն տալիս. «Հայկական ժամանակ»
1620 դիտում
16:10 28-07-2021
ՊՆ պաշտպանական քաղաքականության գլխավոր վարչության պետն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդներին
970 դիտում
14:42 14-05-2023
ՀՀ ՊՆ-ում դեսպանությունների ռազմական կցորդներին ներկայացվել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքները
Այս բաժնից
928 դիտում
21:09 23-01-2025
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն
793 դիտում
20:46 23-01-2025
Վարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի նախագահ հետ
817 դիտում
20:22 23-01-2025
Երեւանում կայացել է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը