1924 դիտում
08:47 05-02-2016
Գազի գինը նվազեցնելու վերաբերյալ ՌԴ-ի հետ վարվող բանակցությունները ցանկալի արդյունք չեն տալիս. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանին մատակարարվող գազի գինը նվազեցնելու վերաբերյալ Ռուսաստանի իշխանությունների հետ վարվող բանակցությունները, ըստ ամենայնի, չեն տալիս ցանկալի արդյունք: Նման կասկած Է առաջանում մեր բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունների ենթատեքստերից։ Մասնավորապես, երեկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստի սկզբում կրկին անդրադարձավ գազի գնին: Եթե «տնական լեզվով» վերաձևակերպենք, ապա վարչապետը ասել Է հետևյալը սիրելի «Գազպրոմ-Արմենիա», գազի բարձր գնի պատճառով դուք ստանում եք գերշահույթներ, բայց սպառումը նվազում Է։ Մի քիչ նվազեցրեք գազի գինը, սպառումը կավելանա, ու դուք Էլի ձեր շահույթները կստանաք։ Գնացեք ձեր ղեկավարներին՝ «Գազպրոմին» ասեք, որ մենք դա ենք առաջարկում, թող զագի գինը մի քիչ իջացնեն...
Ուշագրավն այն Է, թե ինչու Է վարչապետը այս Էլ երկրորդ անգամ հարցը հրապարակայնացնում. Երբ այդ նույն բաները կարող Է ասել «Գագպրոմի» կամ «Գագպրոմ Արմենիայի» ղեկավարների հետ հեռախոսազրույցներում։ Սրանով վարչապետը նախ ուզում Է հանրությանը ցույց տալ, որ կառավարությանը համառ քայլեր Է անում գազի զինը իջեցնելու ուղղությամբ և երկրորդ՝ ռուսական կողմին ցույց Է տալիս, որ ինքը այս հարցում հանրության աջակցությանն է դիմում և հանրային պահանջարկ Է ձևավորում գազի գնի իջեցման շուրջ։ Թե որքանով սա կաշխատի, դժվար Է ասել։ Ընդամենը նկատենք, որ այժմ ՌԴ-ն Հայաստանին գազ Է մատակարարում 165 դոլարով, իսկ Եվրոպային 180 դոլարով»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
9009 դիտում
21:53 19-06-2018
«Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարել է սոցիալապես անապահով խավի համար գազի գինը նվազեցնելու մասին
2440 դիտում
21:18 26-03-2022
ՊՆ-ում ռազմական կցորդներին ներկայացրեն են իրադրությունն Արցախում. բանակցությունները արդյունք չեն տալիս
Այս բաժնից
2053 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9142 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան