Մակունցը և ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը քննարկել են ԼՂ-ում լարվածության աճն ու զարգացումները
Ս. թ. մարտի 25-ին դեսպան Մակունցը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում լարվածության աճն ու զարգացումները, գազի մատակարարման խաթարման արդյունքում առաջացած հումանիտար խնդիրները։
Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։