211652_close_icon
views-count1487 դիտում article-date 18:13 24-03-2022

Հայ բռնցքամարտիկները 2 մեդալ նվաճեցին Եվրոպայի առաջնությունում

Խորվաթիայում  երեկ ավարտվեց  մինչև 22 տարեկան բռնցքամարտիկների մասնակցությամբ  Եվրոպայի  առաջնությունը: Եզրափակիչի մասնակիցների թվում էին նաև Հայաստանի երկու ներկայացուցիչներ: Նրանցից առաջինը ռինգ ելավ Երևանի պետական օլիմպիական մարզական քոլեջի սան Ռուսլան Ասլիկյանը / 57 կգ, մարզիչներ՝ Էդվարդ Կոստանյան և Կարեն Աղամալյան  /: Նրա մրցակիցն էր իտալացի բարձրահասակ  Միշել Բալդասին:

Երևանցին նախորդ մենամարտում վնասել էր հոնքը և, ըստ էության, որոշակի զգուշավորություն էր դրսևորում : Այնումենայնիվ, նա ընտրեց ճիշտ ՝ գրոհային տակտիկա,  որը,  ավաղ,  լիովին չծառայեց նպատակին:

Իտալացուն հաջողվում էր մեր պատվիրակին պահել տարածության վրա, խուսափում էր  մերձամարտից,  ավելի շատ միավորներ էր վաստակում, որոնց շնորհիվ հասավ հաղթանակի: Բայց չպիտի դժգոհել  Ռուսլանից, քանզի նա աշխատեց մինչև վերջին վայրկյանները: Նույնը չենք կարող ասել  նրա թիմակից, վանաձորցի Արթուր Շախպազյանի  / 63 , 5 կգ, մարզիչ ՝ Արթուր Ուլիխանյան  / մասին:

Մեզ հետ զրույցներում  մի քանի մասնագետներ շեշտում էին հատկապես այն, որ հայ բռցնքամարտիկը չդրսևորեց կամային որակներ և հիմնականում նահանջում էր: Ավելին, ափսոսանքով էին ասում, որ  ձախլիկ Արթուրը  անկարող եղավ թուրք մրցակից Քարիմ Օզմինին որևէ լուրջ հարված հասցնել: Ձախլիկները մրցակցի համար վտանգավոր են հատկապես  խփող ձեռքով   լյարդ խոցելու առավելությամբ:

Չդժգոհենք  մեր թիմի ցույց տված արդյունքներից՝  նշած տղաների  երկու արծաթե և աղջիկների պայքարի մասնակից Էլիդա Քոչարյան ի   / 60 կգ, մարզիչ ՝ Հարություն Նազարյան  / նվաճած  բրոնզե պարգևներից:

Այնուամենայնիվ, պատվանդանի չեմպիոնական  աստիճանին կանգնեց ԽՍՀՄ երիտասարդների կրկնակի չեմպիոն և աշխարհի առաջնության  բրոնզե մեդալակիր,  երևանցի գերծանքաշային Տիգրան Տերտերյանի որդին՝  Դանիան ներկայացնող  Նիկոլայ Տերտերյանը / 67 կգ /

Նմանատիպ նյութեր