«Փարիզ-2024» կազմկոմիտեն հայտարարել է տոմսերի գնման քաղաքականության մասին
<< Փարիզ - 2024 >> կազմկոմիտեն հայտարարել է տոմսերի գնման քաղաքականության մասին : Օլիմպիական խաղերում կվաճառվի շուրջ 10 միլիոն տոմս: Այդքանից մեկ միլիոնի յուրաքանչյուր տոմսը կարժենա 24 եվրո: , Պարալիմպիկի համար նախատեսված է 3,4 միլիոն տոմս:
Տոմսերի գնման համար գրանցման ժամկետը կավարտվի տարեվերջին: Վաճառքի առաջին փուլը նշանակված է 2023թ. փետրվարին, իսկ երկրորդը՝ 2023թ. մայիսին:
Պարալիմպիկ խաղերի տոմսերի կեսը կարժենա 25 եվրո և ավելի քիչ, որից 500.000-ը՝ 15 եվրո: Դրանք վաճառքում կհայտնվեն 2023թ. աշնանը։
Ընդհանրապես տոմսերի 80%-ը կվաճառվի առցանց, իսկ մնացած 20%-ը ՝ հյուրանոցային փաթեթների, ռեստորանների և այլ ծառայությունների միջոցով:
Փարիզի ամառային 33 -րդ մարզահանդեսը կանցկացվի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: Խաղերի ծրագրում կընդգրկվի 32 մարզաձև, որից չորսը՝ բրեյք –դանսը, սքեյթբորդինգը, սպորտային ժայռամագլցումը և սյորֆինգը կներկայանան առաջին անգամ:
Սպասվում է 10 հազար 500 մարզիկ – մարզուհու մասնակցություն: