211652_close_icon
views-count36622 դիտում article-date 11:23 21-03-2022

Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. 58-ամյա վարորդը Վազ 2103-ով բախվել է ծառերին և գլխիվայր շրջվել, կան վիրավորներ, օպերատիվ են գործել բժիշկներն ու ճանապարհայի ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08։20-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 58-ամյա Շահեն Արշակյանը իր վարած ՎԱԶ 2103 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 25 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտու ծառերին և գլխիվայր շրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Շ. Արշակյանն ու ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ, 30-ամյա Բագրատ Արշակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվ են գործել նշված կենտրոի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչր հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ 

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+

Նմանատիպ նյութեր