1419 դիտում
12:34 16-03-2022
ՀայՓոստը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սկսում են համագործակցություն
Հայաստանի փոստի ազգային օպերատոր ՀայՓոստը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ստորագրել են հուշագիր: Հուշագիրը նպատակ ունի նպաստել դասական երաժշտության տարածմանը և հանրայնացմանը Հայաստանում:
Ըստ հուշագրի՝ ՀայՓոստը պետք է աջակցի նվագախմբին՝ փոստային բաժանմունքներում տեղեկատվական արշավներ կազմակերպելով, համերգների տոմսեր վաճառելով և դրանք առաքելով:
Իր հերթին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կօժանդակի ՀայՓոստին՝ տրամադրելով երաժշտական լուծումներ ՀայՓոստի տեղեկատվական նյութերի ձևավորման համար:
Համագործակցության հուշագիրը ստորագրեցին ՀայՓոստ ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
Հայկ Կարապետյանը բարձր է գնահատում այս համագործակցությունը՝ նշելով.- «Անհրաժեշտ է, որ մենք և մեզ նման մյուս մեծ ընկերությունները իրենց ուժերի ներածին չափով աջակցեն դասական երաժշտության տարածմանը: Մեր երիտասարդները պետք է ավելի շատ առնչվեն դասական երաժշտությանը և ավելի գնահատեն իրական արվեստը: Մենք առաջիկայում նաև նախատեսում ենք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին նվիրված նամականիշ թողարկել»:
Սերգեյ Սմբատյանը նույնպես կարևորում է համագործակցությունը Հայաստանի փոստի ազգային օպերատորի հետ. «Ուրախ ենք, որ մեր իրականության մեջ մեծանում է այն կազմակերպությունների թիվը, որոնք կարևորում են դասական արվեստի դերն ու նշանակությունը։ Այս հուշագրով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի աջակիցների թիմին է միանում ՀայՓոստը, որի աշխատանքն առնչվում է գրեթե բոլոր ընտանիքներին։ Հուսով ենք, որ այս համագործակցությամբ մեր գործընկերոջ միջոցով դասական երաժշտությունը մուտք կգործի մարդկանց տներ՝ իր դրական ներգործությունն ունենալով նրանց կյանքում»։
ՀայՓոստ ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորն է: 1992թ.-ից ՀայՓոստ ՓԲԸ-ն դարձել է Միացյալ ազգերի կազմակերպության մասնագիտացված գործակալության` Համաշխարհային փոստային միության անդամ-կազմակերպություն՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային փոստային համագործակցության ասպարեզում: ՀայՓոստ ՓԲԸ-ն ողջ ՀՀ-ում ունի շուրջ 850 փոստային բաժանմունք, մատուցում է փոստային և ֆինանսական ծառայություններ:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1987 դիտում
16:17 14-12-2021
ՀայՓոստը և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը սկսում են նոր համագործակցություն
1849 դիտում
15:35 20-09-2019
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սկսում է իր 14-րդ համերգաշրջանը
Այս բաժնից
892 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21142 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու
1165 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու