4656 դիտում
23:47 13-03-2022
Ռոբերտ Ղուկասյանը Սյունիքի դե յուրե՝ 11-րդ, դե ֆակտո՝ 10-րդ մարզպետն է. Aravot.am
Մարտի 3-ին՝ կառավարության որոշմամբ Սյունիքի մարզպետ է նշանակվել վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը։
Aravot.am-ի տեղեկություններով, երկուշաբթի՝ մարտի 14-ին նախատեսվում է, որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նորանշանակ մարզպետին կներկայացնի մարզպետարանի աշխատակազմին, համայնքի ղեկավարներին եւ մարզային ենթակայությամբ կառույցների պետերին։ Ի սկզբանե, Գնել Սանոսյանը Ռոբերտ Ղուկասյանին պետք է ներկայացներ մարտի 7-ին, սակայն այն հետաձգվեց՝ ՏԿԵ նախարարի Ֆրանսիա մեկնելու պատճառով:
Ռոբերտ Ղուկասյանը դե յուրե Սյունիքի 11-րդ, դե ֆակտո՝ 10-րդ մարզպետն է, քանի որ Սյունիքի 4-րդ մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մարզպետ է աշխատել երկու անգամ՝ 2004-2013 թվականներին եւ 2014-2016 թվականներին։ Փաստորեն, նա 11 տարի Սյունիքի մարզպետ է եղել։
Սյունիքի առաջին մարզպետը գեներալ Սուրեն Աբրահամյանն էր՝ 1996-1998 թթ., որին հաջորդեց Զանգեզուրի պղնձամոլեբդինային կոմբինատի այն ժամանակվա տնօրեն Ռոմա Նավասարդյանը՝ 1998-2000թթ-ին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ Aravot.am-ում:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
478 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
325 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
931 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին