211652_close_icon
views-count46497 դիտում article-date 10:25 12-03-2022

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. 23-ամյա վարորդը Նիվայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջված վիճակում հայտնվել ձորում, մեքենան դարձի են բերել Հրազդանի փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մազրում։ Ժամը 00։40-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ՝ 23-ամյա Անդրեյ Չիչնյովը իր վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 40 կմ հատվածում՝ Հրազդանի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները դարձի են բերել ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ 

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+

Նմանատիպ նյութեր