211652_close_icon
views-count4284 դիտում article-date 19:28 11-03-2022

Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը․ Ասկերանի գյուղերի բնակիչների նկատմամբ ականանետեր ու խոշոր տրամաչափի զենքեր են օգտագործվում․ Արցախի ՆԳՆ

Ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը շարունակում է խախտել Ասկերանի շրջանի Խրամորթ, Փառուխ և Խնապատ գյուղերի ուղղություններով՝ խաղաղ բնակչության նկատմամբ օգտագործելով ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զենքեր։

Այս մասին հայտնում են Արցախի Ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։


Ակնհայտ է, որ խաղաղ բնակչությանը թիրախավորելու և ականանետով գյուղերն արկակոծելու հերթական փորձերը նպատակաուղղված են առաջնահերթորեն խուճապ առաջացնելու հասարակության շրջանում:


ԱՀ ՆԳ նախարարությունը հետևում է իրադարձությունների զարգացմանը և պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի իրավիճակի մասին:

Միաժամանակ հորդորում ենք բոլոր լրատվամիջոցներին հետևել միայն պաշտոնական

Նմանատիպ նյութեր