211652_close_icon
views-count1519 դիտում article-date 20:10 09-03-2022

ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարի հետ

ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը մարտի 9-ին հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար տիկին Լիլա Պիտերս Յահիայի  և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ղեկավար Դնիս Սումփֆի հետ:

Նախարարն անդրադարձել է  գերատեսչության և  ՄԱԿ-ի կառույցների միջև իրականացվող  համագործակցության ծրագրերին: Մասնավորապես, ՄԱԶԾ-ի և  ԱԻ նախարարության համատեղ «Աղետների ռիսկի նվազեցման և պատրաստվածության ազգային կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակում իրականացվել են «Ազգային ԱՌՆ ռազմավարության և Հյոգոյի գործողությունների շրջանակային ծրագրի  (ՀԳԾ) իրականացման համար բարենպաստ միջավայրի ստեղծման», «Աղետների ռիսկերի նվազեցման արդյունավետ համակարգման և համագործակցության»,  ինչպես նաև «Աղետների և կլիմայի ռիսկի կառավարման ինտեգրում` համայնքային, տեղական և քաղաքային զարգացման գործընթացներում» ծրագրերը:

Կարևորվել է նաև  ազդարարման համակարգերով սահմանամերձ բնակավայրերի  ապահովման հարցում ցուցաբերած աջակցությունը։

Համաձայն ՀՀ միգրացիայի քաղաքականության 2017-2021թթ. ռազմավարության գործողությունների ծրագրի, ինչպես նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության զարգացման հնգամյա ծրագրի՝ մշակվել է «Խոշոր աղետների կամ ռազմական գործողությունների հետևանքով առաջացած միգրացիոն հոսքերի կառավարման գործողությունների» պլանը:

Անդրանիկ Փիլոյանը նշել է, որ 2022 թվականի սեպտեմբերի 1-4-ը Հայաստանում նախատեսվում է ՄԱԿ-ի Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) չափորոշիչներին համապատասխան հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի վերաորակավորման քննության անցկացումը: Վերաորակավորման քննությանը նախորդելու է 2022 թվականի ապրիլի 25-ից 29-ն անցկացվելիք հայկական թիմի նախնական վերաորակավորման 36-ժամյա դաշտային վարժանքը:

Տիկին Լիլա Պիտերս Յահիան վերահաստատել է  իրենց կողմից նախարարության հետ համագործակցության ծրագրերի զարգացման և ընդլայնման պատրաստակամությունը:   

Կողմերը կարևորել են երկկողմ և բազմակողմ ձևաչափով ԱԻՆ համագործակցությունը Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի և ՄԱԿ-ի կառույցների հետ:

Նմանատիպ նյութեր