50660 դիտում
19:55 07-03-2022
Դիլիջանի ոլորաններում տեղադրված ճանապարհային նշանները առաջին հերթին կօգնեն վարորդներին. հանրապետությունում սկսվել է նմանատիպ գործընթացը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարգադրությամբ հանրապետությունում տևական ժամանակ է, սկսվել են հսկայածավալ աշխատանքներ՝ Երևանը մարզերին կապող ավտոճանապարհներին երթևեկութունը կարգավորող ցուցանակների տեղադրման ուղղությամբ:
Աշխատանքների հսկողութունը դրվել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոյսանի և ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի վրա:
Արդեն հանրապետությունում մեծ թափով սկսել է նշանների տեղադրումը ու այդ ուղղությամբ աշխատանքները տարվում են Սյունիքի, Լոռու և Վայոց Ձորի մարզերում:
Դիլիջանի ոլորաններում ճանապարհային երթևեկությունը կարգավորղ և նախազգուշացնող նշաններ միայն տեղադրված են եղել Խորհրդային տարիներին և ԽՍՀՄ փլուզումից հետո նշանները կամ ավտովթարի հետևանքով կոտրվել էին, կամ գողացվել:
Միայն Հայաստանի անկախացումից հետո նշանների կապիտալ տեղադրում տեղի էր ունեցել, երբ ՀՀ կապի և տրանսպորտի նախախարը Վահան Մարտիրոսյանն էր, իսկ «Հայավտոճան»-ի տնօրենը՝ Աշոտ Արշակյանը:
Ցավոք, որոշ անպատասխանատու քաղաքացիներ գողացել էին նշանները, որոնց մի մասը, բարեբախտաբար, Գեղարքունիքի և Տավուշի մարզի ոստիկանները հայտնաբերել էին:
Հիմա եթե Դիլիջանի ոլորաններով անցնես, ականատես կլինես, որ ամեն կարևորագույն հատվածում տեղադրվել են ճանապարհային երթևեկությունը կարգավորող նշաններ, ինչը հնարավորություն է տալիս վարորդներին, այդ թվում՝ օտարերկրացի, որպեսզի ճիշտ կողմնորոշվեն ավտոմեքենա վարելիս:
Մնում է, որոշ ոչ սրտացավ քաղաքացիներ չգողանան նշանները:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 276+
276+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4732 դիտում
16:45 11-04-2019
Ճանապարհային երթևեկության կանոնները, նշանները և ճանապարհային գծանշումները կհամապատասխանեցվեն արդի պահանջներին