83132 դիտում
18:21 05-03-2022
Դավիթաշենում գողերի շնորհիվ ոստիկանների համար արշալույսները կարծես խաղաղ չեն. գրեթե ամեն օր նմանատիպ դեպքեր են տեղի ունենում, իսկ տուժած քաղաքացիները ամիսներով սպասում են բացահայտմանը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, մարտի 2-ին կարծես արշալույսները խաղաղ չեն եղել Դավիթաշեն վարչական շրջանում:
Միայն այդ օրը այնտեղ կատարվել է անձնական ունեցվածքի գողության և քրեորեն պատժելի մի քանի արարքներ:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այդ օրը՝ ժամը 08:30-ին ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել 1-ին թաղամասի բնակիչ Սամվել Պ.-ից, ով հայտնել է, որ իրենց շենքի մոտ կայանված, իրեն պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները՝ տեխնիկական միջոցների գործադրմամբ, գողացել են:
Պարզվել է, որ Սամվել Պ.-ին գողը կամ գողերը պատճառել են մոտ 300 հազ. դրամի վնաս:
Նույն օրը՝ ժամը ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Լևոն Մ.-ն և հայտնել, որ իրեն պատկանող ավտոտնակում կայանված, իր BMW մակնիշի ավտոմեքենայի սրահից հափշտակել են «Բերետա» տեսակի ատրճանակ և մեքենայի 4 հատ անիվ:
Նույն օրը, ժամը 10-ին, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք է ահազանգել 44-ամյա Արսեն Մ.-ն և հայտնել, որ մարտի 1-ի 23:00-ից մինչև մարտի 2-ի ժամը 09:30-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, դռան ապակին կոտրելու միջոցով, իրենց շենքի ետնամասում կայանված Lexus-ի սրահից գողացել են պայուսակ:
Նույն օրը ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք է ահազանգել Արմավիրի մարզի բնակիչ, «Ռեդինետ» ՍՊԸ-ի աշխատակիցը և հայտնել, որ հերթական ստուգումն իրականացնելու ժամանակ նկատել է, որ Դավիթաշեն 1-ին թաղամասի շենքերից մեկի տանիքից գողացել են «Վիվասել ՄՏՍ» ընկերությանը պատկանող ինտերնետի մալուխները:
Դավիթաշեն 1-ին թաղամասի բնակիչ, 34-ամյա Արտյոմ Ս.-ն, ահազանգել է ոստիկանության Դավիշանեի բաժանմունք, և հայտնել, որ մարտի 1-ից 2-ն ընկած ժամանահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, ապակին կոտրելու միջոցով, իրենց շենքի մոտ կայանված, իրեն պատկանող Toyota մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել են լուսանկարչական սարք և եռոտանի:
Նույն օրը, Դավիթաշենի ոստիկանություն է դիմել Արմավիրի մարզի բնակիչ, 35-ամյա Գարեգին Պ.-ն, ով նույնպես աշխատում է «Ռեդինետ» ՓԲԸ-ում և հայտնել, որ Դավիթաշեն 2-րդ թաղամասի շենքերից մեկի տանիքից գողացել են «Վիվասել ՄՏՍ» ընկերությանը պատկանող ինտերնետի մալուխները:
Նշված բոլոր փաստերով ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Մնում է, որ Դավիթաշենի ոստիկանության բաժանմունքի քրեական հետախույզները ոչ միայն բացահայտեն մեկ օրում կատարված մի քանի գողությունները, այլ նաև՝ հայտնաբերվի գողոնը, իսկ հետագայում էլ կանխեն վարչական շրջանում կատարվելիք հանցագործությունները, իսկ դրա համար առաջին հերթին պետք է սրտացավ մոտեցում և ունենալ ինֆորմացիայի աղբյուր:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
958 դիտում
09:39 08-08-2024
Իրանում կարծես ամեն բան գրեթե պատրաստ է Իսրայելի դեմ վրիժառության պատասխան գործողության համար. իրանագետ