Ռուսաստանը Ուկրաինան մասերի բաժանելու նպատակ չունի. Պեսկով
Ռուսաստանը, ռազմական օպերացիա իրականացնելով Ուկրաինայի տարածքում, Ուկրաինան մասերի բաժանելու նպատակ չի հետապնդում, այլ փորձում է սեփական անվտանգության երաշխիքներ ապահովել: Այս մասին Sky News Arabia հեռուստաալիքի հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով՝ 2014 թվականի պետական հեղաշրջումից հետո Ուկրաինան ենթարկվել է նացիստական գաղափարախոսության ազդեցությանը,իսկ Ռուսաստանը ցանկանում է ազատել նրան այդ գաղափարախոսությունից:
«Բացի այդ, Ուկրաինայում մեծացել է ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքի առկայությունը, որն ուղղակիորեն սպառնում է Ռուսաստանի անվտանգությանը: Մենք ուկրաինական տարածքը մասերի բաժանելու նպատակ չունենք, սակայն ձգտում ենք հասնել մեր անվտանգության երաշխիքների ապահովմանը»,- նշել է Պեսկովը: