211652_close_icon
views-count27227 դիտում article-date 19:12 07-05-2019

Վանաձորցի վարորդները բողոքի ակցիա են իրականացնում՝ ընդդեմ գազի գնի թանկացման. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վանաձորցի վարորդներն այսօր առավոտյան բողոքի ակցիա են իրականացրել կենտրոնական Հայքի հրապարակում՝ ի նշան ավտոմեքենաների գազի գնի թանկացման: Վարորդները կանգնեցրել են իրենց մեքենաները հրապարակի թույլատրելի հատվածում, պահանջելով հանդիպում Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի եւ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ: Տեղում ծառայություն են իրականացնում ոստիկանության Վանաձորի Տարոնի բաժնի ծառայողներն ու ճանապարհային ոստիկանները: Հավաքված վարորդները նշել են, որ մայիսի մեկից թանկացել է ոչ միայն գազի գինը, այլ նաեւ գազի որակն է ընկել: Վարորդների խոսքով՝ եթե հարցին լուծում չտրվի, իրենք կտրուկ քայլերի են դիմելու: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 83+
83+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր