211652_close_icon
views-count4511 դիտում article-date 23:23 26-02-2022

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչանքները կրկին լցվել են Արաքս․ ահազանգ ոստիկանությանը. Aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով, ոստիկանության Մեղրի բաժին փետրվարի 25-ի երեկոյան ահազանգ է ստացվել, որ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչային տեղամասի թիվ 3 պոչամբարից պոչանքները բաց են թողնվել Արաքս գետ, որի հետեւանքով  խախտվել է վտանգավոր քիմիական եւ կենսաբանական նյութեր եւ թափոններ գործածելու, պահելու, տեղափոխելու, ոչնչացնելու, դրանց գործունեության անվտանգության եւ այլ կանոնները։

Արդյունքում` շրջակա միջավայրին պատճառվել է էական վնաս: Սյունիքի մարզի քննչական վարչությունում փետրվարի 19-ին ՀՀ քրեական օրենսգրքի 284 հոդվածի 1-ին մասի (վտանգավոր քիմիական եւ կենսաբանական նյութերի ու թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելը) հատկանիշներով  հարուցված քրեական գործին միացվել է այս նոր գործը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ Aravot.am-ում:

Նմանատիպ նյութեր