211652_close_icon
views-count42474 դիտում article-date 21:30 17-02-2022

Զգուշացե՛ք խարդախներից. ժողովուրդը չի սխալվում, երբ ասում է՝ կարմիր կովն իր կաշին չի փոխի

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում խարդախություն կատարելու հատկանիշներով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 9-ին ոստիկանության Գառնիի բաժանմունքի համայնքային ոստիկանության բաժանմունքի  ավագ տեսուչը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ Երևան քաղաքի բնակիչ, 49-ամյա Արմեն Շամիրյանը հունվար ամսվա ընթացքում Կոտայքի մարզում, ներկայանալով անհատ ձեռներեց, խաբեբայությամբ  և վստահությունը չարաշահելով, Կոտայքի մարզի  2 բնակչից հափշտակել է խոշոր եղջերավոր անասուն:

Պարզվել է, որ Ա. Շամիրյանը Գողթ գյուղի բնակիչ, 45-ամյա Արտյոմ Տիգրանյանից և Զովք գյուղի բնակիչ  Թաթուլ Հովհաննիսյանից պայմանագրով գնել է մեկական խոշոր եղջերավոր անասուն, Թ. Հովհաննիսյանից  250 հազար դրամով, իսկ Ա. Տիգրանյանից՝  350 հազար դրամով:
Սակայն Ա. Տիգրանյանին գումարը չի վճարել, իսկ Թ. Հովհաննիսյանին վճարել է ընդամենը  35 հազար դրամ:

Երկուսին էլ խոստացել է, որ ամբողջական գումարը մեկ օրում կվճարի, սակայն  պարզվել է, որ Ա. Տիգրանյանն ու Թ. Հովհաննիսյանը խարդախության զոհ են դարձել:

Ոստիկանները ունեն լուրջ կասկածներ, որ հնարավոր է, Ա. Շամիրյանը այլ մարդկանց նույնպես խաբած լինի:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Շամիրյանը նախկինում խարդախության համար դատապարտված է եղել:




Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 

Նմանատիպ նյութեր