Ինչո՞ւ են քաղաքապետարանի պրոֆեսիոնալ կադրերն ազատվում աշխատանքից. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը: Վերջինս նման քայլի է դիմել քաղաքապետի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով:
Քաղաքապետարանի գրեթե բոլոր պրոֆեսիոնալ կադրերը խնդիրներ ունեն քաղաքապետ Մարությանի հետ: Մեր տեղեկություններով՝ հաջորդ դիմումատուն լինելու է անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]