211652_close_icon
views-count111849 դիտում article-date 14:39 14-02-2022

Առեղծվածային դեպք՝ Երևանում. բերման է ենթարկվել «Երևան Սիթի» ՍՊԸ-ի փոխտնօրենը. վիրավորին, ում կյանքի համար պայքարում են Էրեբունու բժիշկները, տեղափոխողները փորձում էին պարեկներին մոլորեցնել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ փետրվարի 13-ին, արտակարգ դեպք է տեի ունեցել Երևանում։ ժամը 02։50-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Երևան քաղաքի բնակիչներ՝ 34-ամյա Վարդան Մարտիրոսյանն ու 25-ամյա Գևորգ Գրիգորյանը։ Վերջինս բժիշկների կողմից բուժօգնություն ստանալուց հետո հեռացել է հիվանդանոցից, իսկ Վ. Մարտիրոսյանը, ըստ բժիշկնեչի հայտնածի, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չէ բացատրություն տալու։

Մինչ Էրեբունու բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, Էրեբունու ոստիկաններն ու Երևանի գնդի պարեկները պարզել են, որ նույն օրը, ժամը 20։00-ի սահմաններում Խաղաղ Դոնի փողոցի 13/1 հասցեի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչ՝ 29-ամյա Նարեկ Մելքոնյանի և հիվանդանոց տեղափոխված Վ. Մարտիրոսյանի միջև, որի ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց մարմնի տարբեր մասերին։ 

Մինչ հիվանդանոց կժամանեին ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության և հետաքննական բաժանմունքի ծառայողները, պարեկների՝ հիվանդանոց արագ ժամանման և օպերատիվ գործողությունների շնորհիվ հիվանդանոցի բակում հայտնաբերվել է 2 ավտոմեքենա, որոնցից մեկով էլ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, ու արդեն հիվանդանոցի բակում փորձել են պարեկներին մոլորեցնել, թե իրենք (խոսքը տեղափոխողների մասին)  փողոցով անցնելիս են եղել, երբ նկատել են վիրավորներին ու ցուցաբերել են մարդասիրություն. նրանց տեղափոխել են հիվանդանոց, մինչդեռ պարզվել է, որ այդ ձևով նրանք փորձում էին մոլորեցնել պարեկներին ու հեռանային հիվանդանոցից, սակայն պարեկներ Սեդրակ Մարդոյանն ու Էդգար Սաֆարյանը հայտնաբերել են ավտոմեքենաները և տեղում վերցել են իրենց հսկողության տակ, մինչր ժամանել են ոստիկանության էրեբունու բաժնի օպերատիվ խումբը, որից հետո նշված ավտոմեքենաները կասկածանքով տեղափոխվել են ոստիկանության Էրեբունու բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Էրեբունու ոստիկանները կարճ ժամանակում հայտնաբերել են Ն. Մելքոնյանին, ով նրանց ասել է, որ աշխատում է «Երևան Սիթի» ՍՊԸ-ի փոխտնօրեն։ Որոշ ժամանակ անց նա բաց է թողնվել։ 

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Գ. Գրիգորյանին հայտնաբերելու ուղղությամբ։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր