46694 դիտում
10:44 13-02-2022
Խոշոր ու ողբերգական ավտովթար Լոռու մարզում. բախվել են ГАЗ 24-ն ու ВАЗ 21150-ը. վիրավորը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ փետրվարի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 21:20-ի սահմաններում Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Ստեփանավան քաղաքի բնակիչ, 46-ամյա Արսեն Հովհաննիսյանի վարած ГАЗ 24 մակնիշի և Տաշիր քաղաքի բնակիչ, 64-ամյա Ալեքսեյ Յարատովի վարած ВАЗ 21150 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Յարատովը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Տաշիր» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Մինչ դեպքի վայրի զննություն էր կատարում ՃՈ հետաքննիչը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Տաշիրի բաժին, որ վիրավորը հիվանդանոցում մահացել է, ինչից հետո դեպքի վայր է ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Սերոբյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Տաշիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գ. Այվազյանի գլխավորությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Ռոբերտ Աբրահամյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+