Իվան Բաղմանյանը նշանակվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Իվան Բաղմանյանը նշանակվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի լրատվական ծառայությունը:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի ապրիլի 16-ի ԲԴԽ-19-Ո-44 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իվան Բաղմանյանին նշանակել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- ասված է նախագահի հրամանագրում: