1833 դիտում
12:46 06-12-2018
Խոսրով Հարությունյանի օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը բացասական եզրակացություն ստացավ
Կառավարությունն այսօր բացասական եզրակացություն տվեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու և «Կառավարության կազմի ու գործունեության մասին ՀՀ օրենք»-ում լրացումներ կատարելու մասին ՀՀ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանի օրենսդրական նախաձեռնությունների փաթեթին:
«Ազգային ժողովի պատգամավոր Խոսրով Հարությունյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկվում է նախընտրական փուլում ԿԸՀ-ին պարտավորեցնել իր կայքում հրապարակել կառավարության պլանավորվող ցանկը, եթե ընտրություններին մասնակցող կուսակցությունը կամ դաշինքը նման ցանկ կներկայացնի, մյուս առաջարկությունը հետևյալն է, որ վարչապետը կառավարության անդամներ նշանակի պատգամավորների ցանկից: Առաջարկում ենք չընդունել փոփոխությունների առաջարկը, քանի որ մասնակցող կուսակցությունների ծրագիրը որևէ ձևով կանոնակարգված չի, և իրենք կարող են այն հրապարակել ցանկության դեպքում, ուստի անիմաստ է ԿԸՀ-ի վրա դնել պարտականություն նաև կայքում հրապարակելու համար: Իսկ երկրորդ մասի վերաբերյալ՝ կարծում ենք այստեղ Սահմանադրության հետ հակասություններ կան. Սահմանադրության 148-րդ ու 150-րդ հոդվածը լայն հնարավորություն է տալիս վարչապետին կառավարության անդամներ նշանակելու համար»,- ասաց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:
Նմանատիպ նյութեր
2447 դիտում
13:24 28-02-2019
Դիվանագետները ԱԺ չեն գա․ ԼՀԿ-ի առաջարկած օրենքի նախագիծը բացասական եզրակացություն ստացավ
1376 դիտում
13:51 10-02-2022
Ձերբակալված անձանց տեսակցելու կամայական արգելքը բացառող նախաձեռնությունը բացասական եզրակացություն ստացավ
1268 դիտում
14:11 28-08-2014
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների
Այս բաժնից
781 դիտում
12:05 28-12-2024
ՆԳՆ Ոստիկանությունն ու ՓԾ-ն հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված ծառայության
1051 դիտում
11:54 28-12-2024
Լկտի հայհոյախառն արտահայտությունները որպես հաճոյախոսություննե՞ր էիր շռայլում հասարակությանը. Ռուբեն Հակոբյան
1318 դիտում
11:16 28-12-2024
Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների աճ