4324 դիտում
09:04 29-12-2017
Թրամփը ստիպված է լինելու ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել Մոսկվայի հանդեպ. «Ամերիկայի ձայն»
Անցնող տարին առանձնահատուկ էր ռուս-ամերիկյան հարաբերություններում առկա զարգացումներով, որոնք իրենց ազդեցությունը թողեցին ԱՄՆ-ի ներքին քաղաքական կյանքում: Գրում է «Ամերիկայի ձայնը»:
Հունվարին, նախքան նախագահ Թրամփի կողմից պաշտոնի ստանձնումը, ԱՄՆ-ի Ազգային հետախուզության ծառայության տնօրենի գրասենյակը հրապարակել էր ամերիկյան հատուկ ծառայությունների բացահայտումներն այն մասին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փորձել է ապահովել Թրամփի հաղթանակը՝ դեմոկրատների թեկնածու Քլինթոնի դեմ հակաքարոզչության միջոցով:
Այս բացահայտումների արդյունքում Կոնգրեսը նախաձեռնեց հետաքննություն: Մարտ ամսին Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Ջեյմս Քոմին հաստատեց, որ իր գերատեսչությունը ևս անցկացնում է սեփական հետաքննություն։ Շուտով Քոմին հեռացվեց պաշտոնից, իսկ հատուկ հետաքննությունը գլխավորեց Ռոբերտ Մյուլլերը։
Նախագահ Թրամփը, ով կտրականապես հերքում է մեղադրանքները, շարունակում է ընդգծել Կրեմլի հետ հարաբերությունների բարելավման անհրաժեշտությունը: Զուգահեռ, նախագահ Թրամփը հաստատեց Ուկրաինային մահաբեր զենքերի վաճառքի գործարքն ու Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների մասին օրենքը: Նրա ազգային անվտանգության ռազմավարության մեջ Ռուսաստանը դիտարկվել է որպես վտանգավոր մրցակից, որը ցանկանում է թուլացնել ԱՄՆ-ի գլոբալ ազդեցությունը:
Վերլուծաբանների կարծիքով, նախագահ Թրամփը ստիպված է լինելու ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել Մոսկվայի հանդեպ, քանի որ իր գործողությունները հաճախ սկսել են դիտարկվել ռուս-ամերիկյան հարաբերությունների համատեքստում:
Բոլոր կանխատեսումներով Թրամփի նախագահության երկրորդ տարին ևս հագեցված է լինելու ռուսական օրակարգով՝ հաշվի առնելով Մյուլլերի հետաքննության ընթացքը, Թրամփի թիմի հակազդումը մեղադրանքներին և նախագահ Թրամփի բարդ հարաբերությունները Ռուսաստանի առաջնորդ Պուտինի հետ:
Նմանատիպ նյութեր
2192 դիտում
16:55 17-08-2016
Ուկրաինան կոչ է արել Գերմանիային ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել Ռուսաստանի հանդեպ
8004 դիտում
17:27 26-07-2016
ԱԱԾ-ն այսուհետ ստիպված է լինելու ձեռնարկել կոնկրետ իրադրությամբ թելադրված ավելի կոշտ միջոցներ․ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
2684 դիտում
12:44 05-04-2018
Մենք կոշտ ենք եղել և կշարունակենք կոշտ լինել Մոսկվայի հետ. Սպիտակ Տուն
Այս բաժնից
853 դիտում
07:21 09-11-2024
Նիկոլ Փաշինյանն ու գործադիրի անդամները ԱԺ կգնան. հաջորդ շաբաթը թեժ է լինելու. «Ժողովուրդ»
1150 դիտում
09:00 08-11-2024
ՔՊ-ն ապահովում է իր վերարտադրումը 2026թ.-ի ընտրություններում. փոփոխություններ ԸՕ-ում. «Ժողովուրդ»