Արտակարգ դեպք՝ Երևանում․ հիմնական դպրոցներից մեկի դիմաց 14-ամյա երեխաների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ հնչել են հայհոյանքներ և միմյանց հասցրել են փոխադարձ հարվածներ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը՝ ժամը 13։20-ի սահմաններում, կենտրոն վարչական տարածքում գործող դպրոցներից մեկի դիմաց մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունենում, որի ժամանակ մասնակիցները հայհոյում և փոխադարձ հարվածներ են հասցնում միմյանց։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ, պարզել են, որ նույն դպրոցի աշակերտներ, Երևանի բնակիչներ 14-ամյա Դ․ Տ․-ի, 14-ամյա Հ․ Հ․-ի, 14-ամյա Ա․ Կ․-ի, Կոտայքի մարզի բնակիչ 14-ամյա Գ․ Ա․-ի, Երևանի բնակիչներ 14-ամյա Է․ Բ․-ի, 14-ամյա Դ․ Հ․-ի և 17-ամյա Ս․ Վ․-ի միջև անձնական հարցի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ վերջիններս հայհոյել և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։