211652_close_icon
views-count93169 դիտում article-date 09:30 01-02-2022

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը խնամիական կապեր ունի աղմկահարույց սպանության գործով անցնող Սիմոնյանների հե՞տ...Newsmedia.am

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ի գիշերը նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի՝ Քանաքեռի 16-րդ փողոցի թիվ 16 տան բակում հնչած փոխհրաձգությունների հետևանքով տեղում սպանվել էին հայտնի քրեական հեղինակություն 43-ամյա Արթուր Ղազարյանը՝ Քանաքեռցի Տույը, 37-ամյա Արայիկ Խաչատրյանը, 38-ամյա Արթուր Բորյանն ու 61-ամյա նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանը, ով գիտակցության չգալով, մահացել էր հիվանդանոցում։
Նույն հրապարակման շրջանակներում մենք անդրադարձել էին նաեւ շրջանառվող այն անուններին ու հնարավոր ձեռքերին, (խոսքը Գագիկ Ջհանգիրյանի եւ Խաչատուր Սուքիասյանի մասին է )ովքեր ըստ օդում կախված լուրերի, չի բացառվում որ փորձել են օգնել Արտյուշ Սիմոնյանի որդուն՝Հակոբ Սիմոնյանին դուրս պրծնելու ճաղերի ետեւից:

Այն նույն Հակոբ Սիմոնյանին, ով աղմկահարույց սպանության առանցքային դերակատարներից է, եւ ով սպանության՝ դեպքի օրը ընտանիքի անդամներին զենք հասցնողն ու գլխավոր մատակարարն էր. այսպես ասած… Ու թե որքանով իրականում կարող են կապ ունենալ վերոնշյալ անունները՝ հանցագործին՝Հակոբ Սիմոնյանին ազատություն «շնորհելու» գործի մեջ, ցույց կտա ժամանակը եւ քր. գործի ընթացքը, հատկապես որ արդեն բարձրաձայնել ենք այն մասին, որ հարուցված քր.գործի շուրջ օղակը գնալով էլ ավելի սեղմվում է: Ու պատճառն էլ՝ չի բառացվում որ Սրտյուշ Սիմոնյանի «դարակազմիկ» կապերն են ամենատարբեր օղակների ու կառույցների հետ…

Մանրամասներն՝ այստեղ

Ավելի վաղ հայտնել էինք, որ  Newsmedia.am-ը գրել էր. «Այլեւս հայտնի է, որ օրերս կալանքից ազատվեց հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանի՝նույն հանրահայտ Տույի սպանության գործով կալանավորված ԱԺ նախկին պատգամավոր 61-ամյա Արտյուշ Սիմոնյանի որդին՝ Հակոբ Սիմոնյանը:


Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ի գիշերը նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի՝ Քանաքեռի 16-րդ փողոցի թիվ 16 տան բակում հնչած փոխհրաձգությունների հետևանքով տեղում սպանվել էին հայտնի քրեական հեղինակություն 43-ամյա Արթուր Ղազարյանը՝ Քանաքեռցի Տույը, 37-ամյա Արայիկ Խաչատրյանը, 38-ամյա Արթուր Բորյանն ու 61-ամյա նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանը, ով գիտակցության չգալով, մահացել էր հիվանդանոցում։

Թե ինչն էր եղել դեպքի պատճառը, մինչ օրս ամենատարբեր շրջանակներում շարունակվում են հունցվել ու քննարկվել ամենատարբեր վարկածներն ու սցենարները, չնայած նրան որ նախաքննական մարմինը հստակ տվյալներ ունի ինչու, եւ ինչպես են հնչել կրակոցները:

Բայց այս ամենով հանդերձ, երբ հանրության լայն շերտերին անգամ այլեւս հասանելի են բազում Տեսանյութեր, փաստական տվյալներ, թե ովքեր են ըստ էության եղել հայտնի քրեական հեղինակությանն ու նրա մերձավոր շրջապատին սպանողները, արի ու տես որ «մուրճի մի հարվածով» ազատության մեջ է հայտնվում ոչ ավել, ոչ պակաս այդ սպանությանն անմիջական եւ առանցքային դերակատարություն ունեցող հանցագործը՝ նույն ինքը Հակոբ Սիմոնյանը, ով սպանության «օպերացիայի» ողջ ընթացքում (Տեսանյութերից պարզ է դառնում) զենք-զինամթերքի գլխավոր մատակարարն էր…

Եւ հիմա պետք է պարզել, հասկանալ թե իրականում որտեղ է «թաղված շան գլուխը», հասկանալ է պետք. թե ո՞ր հովերով, սարերի ո՞ր օրենքով էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը վեթթինգներից բարձրաձայնող Հայաստանում խմբակային սպանության գործով կալանավորվածին ազատ արձակում` ապտակ հասցնելով օրվա իշխանությանն ու արդարադատության համակարգին հատկապես:

Ուստի այս համատեքստում չէր խանգարի պատկան կառույցներին ստուգելու, թե որքանո՞վ են ճիշտ (դասականի ասած՝ օդում կախված այն լուրերն ու խոսակցություններնայն մասին) որ այս ընթացքում Հակոբ Սիմոնյանին ազատություն պարգեւելու սուրբ գործին իրենց « օրհնությունն» են տվել «նորին մեծություն» Գագիկ Ջհանգիրյանն ու գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ նույն ինքը հանրահռչակ Գռզոն, ովքեր (ըստ նույն լուրերի)ասում են որ բոլոր ժամանակներում ջերմագին հարաբերություններ են ունեցել Սիմոնյանների հետ:

Նմանատիպ նյութեր