211652_close_icon
views-count864 դիտում article-date 18:00 21-07-2022

Ով կարող է առաջադրել ԿԸՀ նախագահի թեկնածու և ինչպես է նա ընտրվում. Պարզաբանում է Տիգրան Մուկուչյանը. News.am

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի առաջադրումը կարգավորվում է ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԿԸՀ նախգահ Տիգրան Մուկուչյանը:

Նա նկատեց, որ վերջերս փոփոխություններ կատարվեցին Ընտրական օրենսգրքում եւ փաթեթում փոփոխություններ էին սահմանվում նաեւ ԱԺ կանոնակարգ օրենքի 145-րդ հոդվածում, հետեւաբար, ճիշտ կլինի այս հարցին անդրադառնալ երբ ՀՀ նախագահը կստորագրի այդ օրենքների փաթեթը:

Նա ընդգծեց, որ 145-րդ հոդվածը սահմանում է, որ ԱԺ խմբակցությունները ԿԸՀ նախագահի թեկնածու են առաջադրում ԱԺ իրավասու մշտական հանձնաժողովին, որն այս դեպքում պետաիրավական հանձնաժողովն է: Հանձնաժողովը եղած թեկնածուներից իր որոշմամբ առաջարկում է ԿԸՀ նախագահի թեկնածու, եւ հարցը քննարկվում ու ընտրությունը կատարվում է ԱԺ լիագորմար նիստում: Այդ որոշման մեջ նշվում է թեկնածուի եւ նրան ներկայացնելու իրավասություն ունեցող խմբակցության ներկայացուցչի անուն, ազգանունը եւ այլն:

145-րդ հոդվածի համաձայն, թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, իրավասու մշտական հանձնաժողովն Ազգային ժողովին է առաջարկում սույն հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնատար անձի թեկնածու: Եթե այդ ժամկետում թեկնածու չի առաջարկվում, ապա դրանից հետո՝ տասնօրյա ժամկետում, թափուր մնացած պաշտոնում կարող են առաջադրվել նոր թեկնածուներ:

ԿԸՀ նախագահի ընտրության հարցը քննարկվում է թեկնածուի առաջարկման օրվան հաջորդող Ազգային ժողովի հերթական նիստերում:

ԿԸՀ նախագահն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:

Հարցին, թե արդյոք օրենսդրությունը թույլ տալիս է, որ իրեն նորից առաջադրեն ԿԸՀ նխգահի թեկնածու, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. «Սահմանափակում ամրագրվեց սահմանադրական փոփոխություններից հետո, որով ամրագրվեց երկու անգամ անընդմեջ առաջադրվելու արգելքը: Մինչ այդ որեւէ սահմանափակում չկար: Սահմանադրության  նշված կանոնակարգումից հետո, ես, ըստ էության, պաշտոնավարել եմ մեկ ժամկետ»:

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ «Քաղաքացիական պայմանագիրը» ԿԸՀ նախագահի պաշտոնում կառաջադրի ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վահագն Հովակիմյանի թեկնածությունը:

Նշենք, որ Տիգրան Մուկուչյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է հոկտեմբերի 12-ին:

Նմանատիպ նյութեր